Թուրքիան ցանկանում է նոր դարաշրջան սկսել ադրբեջանա-հայկական խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ․ Էրդողան
Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում Հունաստանի հետ հարաբերություններում վերջերս տեղի ունեցած բացասական մթնոլորտը կփոխվի, և որ ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան միշտ աջակցում է այն քայլերին, որոնք ծառայում են Բալկաններում կայունությանն ու խաղաղությանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի հետ կայացած ռազմավարական մեխանիզմի վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավել համագործակցությունը: Նա նաև ասել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը մնում է ռազմավարական նպատակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...