Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել Է միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերին
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօր կայացած ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ խոսքերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել այն բանի օգտին, որ միջուկային տերությունները հավատարիմ մնան ընդհանուր անվտանգության հայեցակարգին, այժմ բոլորը պետք է նպաստեն դեէսկալացիային:
«Ներկա իրավիճակում բոլոր կողմերը պետք է իրական գործողություններ ձեռնարկեն դեէսկալացիային համատեղ աջակցելու համար», - ասել Է դիվանագետը:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել այն դեպքում, եթե խոսքը ռուսական պետության գոյության մասին է և երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգի։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...