Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին
Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի համար Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ չի հավատում, որ «ամեն ինչ այդքան արագ է ընթանում»։
Պուտինը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե չեն պատրաստվում իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա։ Ըստ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ Ռուսաստանը նման քայլը, ինչպես ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք, կդիտարկի որպես միջամտություն։
Պուտինի խոսքով՝ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը ավանդական քաղաքական դպրոցի ներկայացուցիչ է։
«Այնտեղ, բացի Բայդենից, կան բազմաթիվ այլ մասնագետներ ռուս-ամերիկյան հարաբերությունների և ռազմավարական զսպման ոլորտում։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ այդքան հապճեպ է ընթանում, բայց մենք պատրաստ ենք դրան»,- պարզաբանել է նախագահը։
Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե խոսքը ռուսական պետության գոյության մասին է և երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգի։ Նրա խոսքով, զենքը գոյություն ունի, որ օգտագործվի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...