ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մտնել քաղաքապետարանի շենք
Համաձայն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը:
«Հաշվի առնելով, որ այսօր ավագանու նիտում տրանսպորտըի խնդիրն է քննարկվելու, մեր խմբակցությունը (Ազգային առաջընթաց-խմբ) դիմել է, որպեսզի ես մասնակցեմ եւ ելույթ ունենամ: Մեր դիմումին եկել է մերժում: Հիմնավորումը շատ տարօրինակ է, հիմնավորում են, որ կա ինչ-որ մի ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխտակազմի եւ ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջեւ, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից եւ այն մարդկանցից, որոնք էնտեղ շխատում են, այլ անձ չի կարող ներս մտնել, մուտք գործել քաղաքապետարանի շենք: Սա մաքուր ապօրինություն է, որովհետեւ օրենքով հստակ ասվում է, որ խմբակցության հրավերով կարող են գալ անձինք եւ մասնակցել նիստին, ելույթ ունենալ, պատասխանել հարցերի: Հիմա ես փորձելու եմ մուտք գործել Երեւանի քաղաքապետարան: Տեսնենք՝ ինչպես է ոստիկանությունն այդ ապօրինի որոշումը կատարում:
Եթե ես ներս մտնեմ, մենք վերեւում ճեպազրույց կունենանք, ես բոլոր մեր տեսակետները կհայտնեմ, նաեւ ելույթ կունենամ: Եթե ոչ, այստեղ փոքրիկ պրես կոնֆերանս կանցկացնենք»,-ասաց Մարությանը:
Նախկին քաղաքապետը փորձեց մուտք գործել շենք, սակայն նրան թույլ չտվեցին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակց...