ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային տրանսպորտը 3-5 տարով կարող է անվճար լինել, մենք գումարի տեղն ասում ենք. Մնացականյան
Քաղաքացիների ձայնը երբեւէ որեւէ մեկը չի լսել։ Տրանսպորտի ոլորտը ամենանուրբ ոլորտն է եւ պետք է արվեին պիլոտային ծրագրեր: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկվար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը:
«Իրենք անում են ընդամենը հասարակակն տրանսպորտի վատթարացում, որովհետեւ այս մոդելով սա չի աշխատելու, ինչպես չաշխատեց կարմիր գծերի թանկացումը Կենտրոնում; Կենտրոնի փողոցները չեն բեռնաթափվել, միայն ցերեկը որոշ ժամերի, որոշ փողոցներում է դա եղել: Կենտրոնում ունենք հարյուրավոր բակեր, որոնք հնարավորություն չունեն բակերում մեքենաները կագնեցնելու»,-ասաց նա:
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը որեւէ բան չի մտածել հեծանվային ուղիների զարգացման մասին: Բացի այդ, ըստ նրա, մեծ քաղաքաշինություն է ընթանում Արշակունյաց պողոտայում. «Արդեն Արշակունյաց պողոտան կանգնած է, եթե այդ շենքերը շահագործման հանձնվեն պողոտան տոտալ կանգնելու է»:
Հարցին՝ հնարավո՞ր է որակյան եւ նորմալ տրանսպորտ ունենալ Երեւանում առանց ուղեվարձը թանկացնելու, նա պատասխանեց. «Որակյալի մասով կդժվարանամ պատասխանել, ավելի շուտ չի լինի: Ես ունեմ ներքին իմ համոզմունքը, որ Երեւանի տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար, եւ մենք գումարի տեղում ասում ենք , բայց էս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքացիների գրպանը: Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցնել մեր ուսերի վրա, որը փակելու են մեր երեխաները»:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակց...