Ռուս սահմանապահ զորքերին մինչև օգոստոսի 1-ը ժամանակ է տրվել
Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային վերահսկողությունը:
«Մենք ոչ թե դիմել ենք ՌԴ–ին, այլ տեղեկացրել որոշման մասին, ու ժամկետը կարծեմ թե նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է` Հայաստանն այդ քայլը դիտարկում է որպես աշխատանքային գործընթաց, ոչ թե աշխարհաքաղաքական կամ ուղղակի քաղաքական։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...