Իմ մտքով կանցնե՞ր, որ գալու է մի օր, որ ինչպես ես եմ բանտից իրեն գրում, ինքն է ինձ բանտից ինձ գրելու. Փաշինյան
Տեսնում եք՝ կյանքն ինչ բան է, ես այն ժամանակ բանտում էի, նամակ-ուղերձ էի գրել Սաակաշվիլիին, հիմա ինքն է բանտից ինձ գրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռեւս 2009-ին ինքը բանտից նամակ-ուղերձ է հղել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:
«Կյանքը տենց դաժան ու հետաքրքիր բան է, էն ժամանակ իմ մտքով կանցնե՞ր, որ գալու է մի օր, որ ինչպես ես եմ բանտից իրեն գրում, ինքն է ինձ բանտից ինձ գրելու»,-ասաց նա:
Լրագրողը երկար ընթերցեց այդ նամակից որոշ հատվածներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Սաակաշվիլիին հրաժարական տալ՝ նշելով. «Իշխանությունը պետք է իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար»:
«Հնարավո՞ր է, որ դուք հետեւեք ձեր կոչին, հորդորին, որով դիմել էիք Վրաստանի նախագահին եւ հեռանաք»,- հարց ուղղեց լրագրողը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դա արդեն արել եմ: Այդքան փոքր բա՞ն է 2021-ի իմ հրաժարականը, արտահերթ ԱԺ ընտրություն անելը, այդ ընտրությունների մրցակցային, ազատ ու արդար համարվելը:
Դուք կարող եք տալ երկրորդ հարցը, ասեք՝ շատ լավ, հրաժարական տվեցիր, քո ասածը առաջին մասով արեցիր, բա հետո ինչո՞ւ մասնակցեցիր ընտրություններին: Դրան էլ տասնյակ անգամ տվել եմ պատասխան: Այն ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ քաղաքական ուժերի մի մասը ասում էր, որ պետք է իշխանությունը փոխանցես մեզ: Ես ասում էի՝ ես չեմ կարող իշխանությունը փոխանցել որեւէ մեկին, որովհետեւ ես իշխանության տերը չեմ: Այդ իշխանությունը անտեր չի, որ ով գա կանգնի դռան մոտ ասի՝ իշխանությունը տուն, ասենք՝ հեսա, տալիս ենք: Իշխանությունը տեր ունի եւ ես հրաժարական տալով իշխանությունը վերադարձնում եմ ժողովրդին, եւ ես գնացել եմ ժողովրդի առաջ կանգնել եմ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ:
Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, դատիր ինձ, եթե որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:
Հաջորդ հարցին, թե դեռ որքա՞ն տարածքներ է պատրաստվում զիջել Ադրբեջան, զիջումները որտե՞ղ է կանգ առնելու, վարչապետը պատասխանեց. «Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի մետր պատրաստ չենք զիջել:
Այն դիրքորոշումները, որ արտահայտում եմ, այդ թվում սահմանազտաման գործընթացի հետ կապված, արդյոք պատճառն այն է, որ մտածում եմ՝ ես երկիրը մեր թշնամին է, հլը նայենք, տեսնենք, էլ ինչ կարանք զիջենք: Ոչ, ուղիղ հակառակն է: Դուք խոսում եք աքսիոմներով, որովհետեւ ձեզ համար կա ակնհայտ ճշմարտություն, որ սա դավադիր, դավաճան իշխանություն է, որը եկել է հողերը հանձնի:
Մենք ձեր աքսիոմները դարձնում ենք թեորեմ, ասում ենք՝ ինչ է տեղի ունենում, եւ ինչ պետք է անել, որպեսզի կանգնեցնենք այդ պրոցեսը: Ինչ պետք է անել, որ ՀՀ խոցելիության խպրոցեսը կանգնեցնել եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանել: Դրա համար պետք է դիրքորոշումները հենել լեգիտիմության խնդրի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...