ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերի վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), չնայած հայկական էլիտաների մի մասի դիրքորոշման պատճառով առաջացած որոշակի անհանգստությանը, ակնկալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խելամիտ մոտեցում կցուցաբերի: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Չեմ թաքցնի` որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,– պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում Երևանից հայտարարություն են սպասում կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ, ասել է գլխավոր քարտուղարը։
Խոսելով ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության մասին՝ Տասմագամբետովն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում «խաղաղապահ ուղուն»։
«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ դրսևորեցին իրենց 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ,-խմբ.)։ Սակայն ՀԱՊԿ – ը ուղղված է խաղաղապահ նախաձեռնություններին մասնակցության ընդլայնմանը նաև կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս», - ասել է Տասմագամբետովը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...