Վրաստանը քննադատել Է Ուկրաինային
Վրաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են վրաց ժողովրդի դեմ: Այս մասին ասվում է Վրաստանի նախարարների կաբինետի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Փաստաթղթի տեքստում ասվում է, որ երկու տարվա ընթացքում Վրաստանը համերաշխություն է հայտնել ուկրաինական պետությանը և ժողովրդին, «ինչպես նաև դատապարտել Է Ռուսաստանի ռազմական ագրեսիան», այդ թվում՝ միանալով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու տարբեր հարթակների ավելի քան 600 որոշումների:
Վրաստանի կառավարությունում նշել են, որ այս ֆոնին ափսոսանք և մտահոգություն է առաջացնում պաշտոնական Կիևի որոշումները, որոնք կոպտորեն հակասում են ուկրաինացի և վրացի ժողովուրդների բարեկամությանը:
Վրաստանի կառավարությունը հիշեցրել է, որ վերջերս Ուկրաինայի պատվիրակության կազմում էր գտնվում մի շարք քրեական գործերով հայրենիքում հեռակա դատապարտված Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, որը բարձր մակարդակի հանդիպումներ էր անցկացնում Գերմանիայում եւ Բելգիայում: Բացի այդ, 2022 թվականի մարտի 1-ին Կիևը Թբիլիսիից հետ է կանչել իր դեսպանին, քանի որ Վրաստանը հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին և կամավորներ ուղարկել Ուկրաինա։
Թբիլիսին Կիևին մեղադրում է նաև այն բանում, որ բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին ոչ օբյեկտիվ պատկերացման պատճառով 2023 թվականի հուլիսի 3-ին ուկրաինական իշխանությունները արտաքսել են Վրաստանի դեսպանին։
Բացի այդ, Վրաստանը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության խորհրդական Ադեիշվիլիից բացի, Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Գեորգի Լորտկիպանիձեն, ում նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել հայրենիքում, այժմ զբաղեցնում է Ուկրաինայի հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...