Վրաստանի վարչապետը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր խորհրդական է նշանակել
Վրաստանի վարչապետը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Գեորգի Կաջայային։ Դիվանագետը ղեկավարում էր Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան՝ Վրաստանի հարցերով բաժինը։
ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Զուրաբ Աբաշիձեն, այժմ նա նշանակվել է վարչապետի խորհրդական: Վարչապետ Իրակլի Կոխբախիձեի փոխանցմամբ, Աբաշիձեն ինքն է ցանկացել լքել պաշտոնը, պատճառների մասին չի հաղորդվում։
Անցյալ տարվա փետրվարին Աբաշիձեն սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր և ռուս բանագնաց Գրիգորի Կարասինի հետ հեռախոսազրույցի գաղտնազերծման ֆոնին։
Ըստ հրապարակված ձայնագրության՝ Կարասինն իր վրացի գործընկերոջն է զանգահարել տեղեկացնելու, որ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։
«Այն պետք է Կրանսոդարի երկրամասից անցնի Վրաստան՝ դեպի պայամանականորեն Հարավային Օսիայից ձախ ընկած հատված», - ասել էր Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով ռուս բանագնացը։
Աբաշիձեն հաստատել էր ձայնագրության իսկությունը և պնդել, որ դրանում սկանդալային ոչինչ չկա։ Վրացական ընդդիմության շրջանում կոշտ արձագանք հարուցած այդ միջադեպից հետ կողմերը նոր բանակցությունների մասին չեն հաղորդել։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...