Ստոլտենբերգը՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվը ընդլայնելու պլանների մասին
ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական խմբերի առնչությամբ», - ասել է Ստոլտենբերգը:
Ըստ նրա, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։
«Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...