Հայիթիում հանցավոր խմբավորումները վերահսկում են երկրի մայրաքաղաքի մոտ 80%-ը
Հայիթիում հանցավոր խմբավորումներն արդեն վերահսկում են երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի տարածքի մոտ 80%-ը: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները։
Այս ֆոնին ԱՄՆ-ը իրականացրել է իր դեսպանատան աշխատակիցների մի մասի դուրսբերման օպերացիա և ուժեղացրել դիվանագիտական առաքելության անվտանգությունը։
Գերմանիայի դեսպանը նույնպես լքել է երկիրը և տեղափոխվել հարևան Դոմինիկյան Հանրապետություն։ Որպես կարգուկանոն վերականգնելու տարբերակ դիտարկվում է միջազգային կոնտինգենտ ուղարկելու տարբերակը՝ Սալվադորի նախագահը հայտնել է Հաիթիի իշխանություններին օգնելու իր պատրաստակամությունը։
Պորտ-օ-Պրենսում լարվածությունն աճել է վերջին մի քանի օրերի ընթացքում։ Օրեր առաջ հանցախմբերը հարձակվել էին բանտերի վրա, որի հետևանքով ավելի քան 4000 բանտարկյալ էր փախուստի դիմել։ Երկրում ստեղծված քաոսի պատճառով վերջին օրերին տասնյակ հազարավոր մարդիկ փախել են իրենց տներից։ Իսկ ավելի վաղ հանցախմբերի կողմից բռնությունների աճի պատճառով արդեն տեղահանվել էր ավելի քան 300 000 մարդ։




Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...