Էրդողանը ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր կառավարության հասցեին հնչող քննադատությունը, որը Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո Իսրայելի իշխանություններին համեմատել է նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։
«Իսրայելը, որը հավատարիմ է պատերազմի օրենքներին, չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին եւ բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ անհետանում են ռեժիմի ընդդիմախոսներն ու լրագրողները», - գրել Է Իսրայելի վարչապետը X-ում:
Ավելի վաղ Էրդողանը հերթական անգամ քննադատության էր ենթարկել Նեթանյահուին և նրա կառավարությանը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության պատճառով՝ հանդես գալով այն պնդմամբ, որ հրեական պետության իշխանությունները Գազայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ այդպիսով, ըստ Թուրքիայի ղեկավարի վարկածի, հայտնվելով Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ նույն շարքում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին և պաղեստինցիներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սա...