Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին Հայաստանի որոշումը եւ նախատեսում է աջակցություն ցուցաբերել Երեւանին «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում»: Նա այդ մասին հայտնել է՝ պատասխանելով Բրիտանական խորհրդարանից գրավոր հարցմանը: Տեղեկությունը փոխանցում է RT-ն։
«Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը (ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում եւ կհամագործակցի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Ռուսաստանից բխող պատասխան գործողությունների սպառնալիքներին աջակցություն ցուցաբերելու համար»,-հայտարարել է Հիպին։
Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարարը այդ մասին հայտնել է պատգամավոր Ռոբերտ Բաքլենդի հարցմանը գրավոր պատասխանում: Խորհրդարանականը հարցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր շահի մասին:
Հիպին նշել է, որ ցանկացած օգուտ պետք է տեղավորվի ԵԱՀԿ-ի կողմից զենքի էմբարգոյի շուրջ համաձայնեցված սահմանափակումների շրջանակներում, որը ստորագրել է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, նա ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ «համագործակցության խորացման հնարավորությունների որոնման հարցում»:
RT-ի հետ զրույցում էլ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն ասել է, որ արևմտյան երկրները ծրագրում են Հայաստանը «քաշել» եվրոպական կառույցների մեջ։
«Այս պլանը եղել է Փաշինյանի իշխանության հասնելու ժամանակ, և, ըստ երևույթին, դրա համար էլ նրա քայլերն ուղղված են Հայաստանին մեկուսացնելուն։ Չնայած դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը: Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Հայաստանը խթանիչ լինի Ռուսաստանի նկատմամբ։ Այս առումով նրանք հանձնարարում են ինչ-որ մեկին բարձրաձայնել իրենց ռազմավարությունները՝ այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային: Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը, այս ամենը կարծես մեկ պլանի տարրեր լինեն»,- ասում է քաղաքագետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին կոնսուլտացիաներ է առաջարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ մտահոգությունները վերացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...