ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մադրիդում վարչապետի դեմ բողոքի երթի են դուրս եկել հազարավոր մարդիկ
Մադրիդի կենտրոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել՝ դեմ արտահայտվելով Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման մասին օրենքին և պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ակցիան կազմակերպել են գրեթե հարյուր կազմակերպություններ Մադրիդի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում: Հանրահավաքին աջակցել են նաև ընդդիմադիր կուսակցությունների մի մասը։ Բողոքի ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Պեդրո Սանչեսի դեմ։
Հաղորդվում է նաև, որ բողոքող իսպանացի ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհները ամբողջ երկրում: Ագրարային աշխատողները, որոնք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում եւ այդ ոլորտում քաղաքականության փոփոխություն, փակել են երթեւեկությունը Բարսելոնայի, Տարագոնայի, Կաստիլիա-Լա Մանչայի, Վալենսիայի, Արագոնի, Լա Ռիոխայի, Մուրսիայի եւ երկրի այլ շրջանների մայրուղիներում:
Հունվարի վերջին հաղորդվել էր, որ Մադրիդի կենտրոնում մոտ 45 հազար մարդ բողոքի ակցիա է անցկացնում Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման մասին օրենքի, ինչպես նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակց...