Ինձ համար սա վերջաբանն է․ այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար վերջնական կլինեն՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ համար սա վերջաբանն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա (գործերի) փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո», - ասել է նա։ Էրդողանի հայտարարությունը փոխանցել են տեղական հեռուստաալիքները։
2023 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել է երկրորդ փուլում։ Նա հավաքել է ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 85,71 տոկոս։ Էրդողանը հինգ տարվա ընթացքում երկիրը կառավարելու իրավունք է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...