Երևանի ավագանու իշխանական թևը «գաղտնի» ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը․ «Ժողովուրդ»
Երևանի տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին:
Նրա խոսքով՝ այն կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։
«Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել: Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,- օրաթերթի հետ զրույցում պատմել է Մանուկյանը:
Ավագանու ընդդիմադիր թևը հակված է բոյկոտել նիստը։
«Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը նույնն է, ինչ կողմ քվեարկելը»,- նշել է նա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 7-ին առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...