ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային Ռուսաստանի հնարավոր միջուկային հարվածին․ CNN
ԱՄՆ-ը 2022 թվականի վերջից պատրաստվում է մարտավարական կամ մարտական միջուկային զենքով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հնարավոր հարվածին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի երկու բարձրաստիճան աղբյուրների։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նրանց խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է վերլուծության, ընդհանուր առմամբ Ուկրաինայի շուրջ իրավիճակի ուսումնասիրության և նոր չափազանց կարևոր հետախուզական տվյալների հիման վրա: Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկն ընդգծել է, որ այդ տվյալները պարզապես հիպոթետիկ չէին, դրանք նաև հիմնված էին կոնկրետ տեղեկատվության վրա։
ԱՄՆ-ը պետք է պլաններ կազմեր լավագույնս պատասխանելու, եթե լինեին հարձակման և բուն հարվածի նախապատրաստման նշաններ։ Այսպիսով, ամառվա վերջից մինչև 2022 թվականի աշուն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը նման ծրագրեր մշակելու համար մի շարք հանդիպումներ է անցկացրել։
CNN-ը տեղեկացել է նաև, որ ամերիկյան ղեկավարությունը կապ է հաստատել Հնդկաստանի, Չինաստանի հետ և իրենց մտահոգությունները փոխանցել Մոսկվային:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նրանց մասին «ուղղակիորեն» տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլին հեռախոսով խոսել է գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ, իսկ ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսը արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ զրույցի համար մեկնել է Թուրքիա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...