Ամերիկյան Abrams տանկերը մասնակցել են Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ շահագործման են հանձնվել ԱՄՆ-ից մատակարարվող Abrams տանկերը, շաբաթ օրը հայտնել է Լեհաստանի սպառազինությունների գործակալությունը։
«Վարշավայի 1-ին տանկային բրիգադի Abrams տանկային դասակը շարժվել է դեպի «Վիշապ-24» զորավարժություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ տարեվերջին Լեհաստան է առաքվել ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը՝ ուրանի զրահով, M1A1FEP տարբերակով:
Բալթյան երկրների և Գերմանիայի հետ մեկտեղ Լեհաստանում անցկացվում են Steadfast Defender-2024 զորավարժությունները, որոնք տեղի են ունենում հունվարից մայիս։ Զորավարժություններին ներգրավված է մոտ 90 հազար զինվորական, մոտ 50 նավ, 80 ինքնաթիռ, 1,1 հազար միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 133 տանկ։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Ուկրաինայում հնդիկ քաղաքացու մահվան լուրը
Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Հնդկաստանի 30-ամյա քաղաքացի Մուհամեդ Ասֆանի մահը, ով հավաքագրվել է ռուսակա...
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Վալերի Զալուժնին կնշանակվի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկ...