Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Ուկրաինայում հնդիկ քաղաքացու մահվան լուրը
Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Հնդկաստանի 30-ամյա քաղաքացի Մուհամեդ Ասֆանի մահը, ով հավաքագրվել է ռուսական բանակ։
«Մենք կապի մեջ ենք մահացածի ընտանիքի և Ռուսաստանի իշխանությունների հետ»,- ասվում է չորեքշաբթի՝ մարտի 6-ին, դեսպանատան X սոցիալական ցանցի պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։ Դիվանագետները խոստանում են նաև «ջանք գործադրել» Ասֆանի աճյունը Հնդկաստան վերադարձնելու համար։
Ավելի վաղ մահացածի եղբայրը՝ Մուհամմեդ Իմրանը AFP-ին հայտնել էր, որ Ասֆանին ուղարկել են ուկրաինական պատերազմին մասնակցելու։ Վերջին անգամ Ասֆանը Դոնի Ռոստովից զանգել է եղբորը՝ հայտնելու, որ իրեն ռազմաճակատ են ուղարկում։ Ռուսական բանակում գտնվող Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի մահացածի ընտանիքին հայտնել է, որ Ասֆանը հրազենային վնասվածք է ստացել։
Մուհամմեդ Իմրանի խոսքով՝ իր եղբայրը «ծուղակն է ընկել» Youtube-ի «Baba Vlogs» ալիքում տեսանյութ դիտելուց հետո, որտեղ ասվում է, որ մարտական գոտուց դուրս ռուսական բանակում աշխատող հնդիկները կկարողանան Ռուսաստանում մշտական բնակության իրավունք ստանալ: 2023 թվականի նոյեմբերին գնալով Մոսկվա՝ Ասֆանը ռուսերենով պայմանագիր է ստորագրել, որից հետո անհետացել է։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Վալերի Զալուժնին կնշանակվի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկ...
Ամերիկյան Abrams տանկերը մասնակցել են Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ շահագործման են հանձնվել ԱՄՆ-ից մատակարարվող Abrams տանկերը, շաբաթ օրը հայ...