Երեկվա խափանման հետևանքով Meta-ն 100 միլիոն դոլար է կորցրել
Facebook, Instagram սոցցանցերի և Messenger հաղորդագրային հավելվածի աշխատանքի զանգվածային խափանման հետևանքով Meta ընկերությունը կորցրել է մոտ 100 միլիոն դոլար եկամուտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս մասին ասել է Նյու Յորքի Wedbush Securities-ի գործադիր տնօրեն Դեն Այվսը: Խափանման հետևանքով Meta-ի արժեթղոերի գինը նվազել է 1.6 տոկոսով: Բացի այդ, ընկերությունն իր եկամուտների մեծ մասը ստեղծում է գովազդի միջոցով, որը ցուցադրվում է օգտատերերին, և տեխնիկական խնդիրների պատճառով գովազդից եկամուտը նույնպես նվազել է:
Այվսը ասել է, որ Meta-ն, ամենայն հավանականությամբ, չի բացահայտի, թե որքանով է խափանումը կրճատել իր ֆինանսները։
Հիշեցնենք, որ Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1): Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։
Նմանատիպ հոդվածներ
30 օրվա համար 8800 դրամ․ միասնական տոմսային համակարգի նախագիծը լրամշակվել է
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ նախագիծը լր...
Շտապօգնության ծառայությունում կանչերի ընթացքը թվայնացվել է
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը». Ավանեսով
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այ...
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՀՀ ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն. ԶԼՄ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ...