Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար 2 անձ բերման է ենթակվել. Տեր-Աբրահամյան
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:
Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական այսպես կոչված անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:
Կիրակի, մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա»,-ասել է Տեր-Աբրահամյանը և հավելել, որ դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապօգնության ծառայությունում կանչերի ընթացքը թվայնացվել է
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը». Ավանեսով
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այ...
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՀՀ ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն. ԶԼՄ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ...
30 օրվա համար 8800 դրամ․ միասնական տոմսային համակարգի նախագիծը լրամշակվել է
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ նախագիծը լր...