Թաթոյանը` Ներքին Հանդը ադրբեջանաի կողմից շրջապատված լինելու մասին

Ադրբեջանական զինծառայողները ներկա լինելով թե՛ մեր բնակավայրերի հարեւանությամբ, թե՛ ճանապարհներին` ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց կյանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։


«Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայումներ ունեն մեր համայնքների անմիջական հարեւանությամբ եւ համայնքներն իրար կապող ճանապարհներին։ Այդ անօրինական, հանցավոր տեղակայումները 2 տեսակի են․ տեղակայումներ, որոնք Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանից ներս են եւ դրանք օկուպացված տարածքներն են, այնտեղ իրականացնում է նաեւ ամրացման շարունակական աշխատանքներ, եւ կան հատվածներ, որոնք չեն գտնում ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ, բայց քանի որ բնակավայրերի հարեւանությամբ են եւ ադրբեջանական զինծառայողների սպառնալիքներով ու վերահսկողությամբ թույլ չեն տալիս, որ մարդիկ օգտագործեն իրենց պատկանող հողատարածքները, նորմալ կյանք վարեն եւ այլն։ Նրանց ներկայությունով վտանգված է մարդկանց առողջությունն ու կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, վաստակել ընտանիքի եկամուտը։ Որոշ դեպքերում ադրբեջանական զինծառայողների ներկայության պատճառով վտանգն այնքան է մեծ, որ մարդիկ կանգնած են էքզիստենցիալ հարցերի առաջ՝ կամ մնալ, կամ ապրել տառապելով»,- ընդգծել է Թաթոյանը։


Արման Թաթոյանը լրատվամիջոցին պատմել է, որ Ներքին Հանդում մարդիկ գետի ջուր են խմում, որովհետեւ ադրբեջանական կողմն օկուպացրել է նաեւ ջրի ակունքները․ «Ոչ միայն խոհանոցում, կերակուր պատրաստելիս եւ այլն, բայց նաեւ խմում են այդ ջուրը։ Մարդիկ չեն կարողանում մշակել իրենց այգիները։ Մարդիկ քուն ու դադար չունեն, որովհետեւ անզեն աչքով ադրբեջանակն դիրքերը երեւում են։ Ներքին Հանդ գյուղի դպրոցը ադրբեջանական դիրքերի անմիջապես առաջ է։ Պատկերացրեք մեր երեխաների իրավունքների վիճակը․ նրանք դաս են անում պատուհանից ադրբեջանական զինծառայողների զինված դիրքը կարող է հանգիստ հետեւել՝ դպրոցում ինչ է կատարվում»։


Նա նշել է, որ միայն Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով.


«Պատկերացնո՞ւմ եք մարդանց վիճակը, երբ այսպիսի պատկեր է։ 2700 հա միայն Ներքին Հանդից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Ներքին Հանդում ծնողը երեխային չի կարողանում դպրոց տանել, այս դեպքում պատկերացնո՞ւմ եք խաղաղություն։ Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում գնալ եկեղեցի, գերեզմանոցներ։ Մարդիկ պարբերաբար ականների պայթյունների ձայներ են լսում։ Մարդկանց ողջ կյանքը վերածել են անհնարինության։ Այս պայմաններում, երբ կա ադրբեջանական այս աստիճանի անօրինական ներկայություն, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներ, ո՞վ ընդհանրապես կարող է խոսել Ադրբեջանի խաղաղ մտադրության մասին։


Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքի ողջ դիսկուրսն այն մասին էր, որ մեղա գալու տոնայնության մեջ այսպիսին էր՝ տեղի է ունեցել միջադեպ, հայկական կողմը քննելու է միջադեպը, նաեւ կառաջանան իրավական հետեւանքներ հայ զինծառայողների համար։ Այսիքնքն՝ ադրբեջանական զինծառայողներն ամեն օր մարդկանց կյանքն անհնարինության են վերածել, նրանք ամեն օր ցույց են տալիս հանցավոր վարքագիծ, նրանք մեր տարածքի ներսում են։ Սա նշանակում է նաեւ, որ մեր զինծառայողների պաշտպանության բացարձակ լեգիտիմություն կա։ Դրա համար էլ այդ օպերացիայի անունը փորձում է դնել «հատուցում», մոռանալով, որ ինքն ամեն րոպե այդպիսի հանցանքներ է գործում մեր ժողովրդի նկատմամբ»։


Մանրամասերը` սկզբնաղբյուր կայքում: