Հասարակություն

Վարորդն իջել է 30-ից ավելի ուղևորով ավտոբուսից. ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել ծառեր

Julya
Վարորդն իջել է 30-ից ավելի ուղևորով ավտոբուսից. ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել ծառեր

Մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։ Այս մասի հայտնում է Shamshyan.com-ը:


Ինչպես հայտնում է կայքը, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։


Հաղորդվում է, որ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Դավիթ Մովսիսյանը։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից