Օրեր շարունակ` առանց սնունդ և ջուր պահվել են շները. ԶԼՄ
Հիմնումից ընդհամենը 9 օր անց, Գյումրիում գործող ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն մասնակցել է համայնքապետարանի կողմից հայտարարված` շների ստերջացման մրցույթին և հաղթել: Համայնքապետարանը նախահաշվարկային գին է առաջարկել 13 մլն դրամ, կազմակերպությունը հաղթել է մրցույթը և 500 շների ամլացման համար համայնքապետարանից ստացել 8 մլն 917 հազար դրամ` յուրաքանչյուր շան համար 17834 դրամ: Այս մաին գրում է News.am-ը:
Կենդանապաշտպանները, հետևելով կազմակերպության աշխատակիցներին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել են անասնագոմը, որտեղ օրեր շարունակ` առանց սնունդ և ջուր պահվել են շները, որոնց ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն հավաքել էր Գյումրու փողոցներից` ստերջացում անելու համար:
Կենդանապաշտպանները տարօրինակ են համարում նաև այն արժեքը, որով ընկերությունը հաղթել է մրցույթում, և հավաստիացնում, որ նման ցածր արժեքով հնարավոր չէ ամլացում իրականացնել, նվազագույնը 25-30 հազար դրամ է հարկավոր:
Ահազանգը ստանալուց հետո կամավոր կենդանապաշտպան Մարի Տեր-Անտոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:
Լրատվամիջոցին Քնչական կոմիտեից հայտնել են, որ գործով վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 307.1 հոդվածով:
Գյումրու համայնքապետարանում, թեև Քնչական կոմիտեից դեռևս նախորդ շաբաթ են գրություն ստացել, խնդրի մասին անտեղյակ են:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը». Ավանեսով
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այ...
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՀՀ ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն. ԶԼՄ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ...
Շտապօգնության ծառայությունում կանչերի ընթացքը թվայնացվել է
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հն...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...