ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 44-օրյայի մասնակիցը հանձնել է պատերազմից իր հետ բերած մեծաքանակ զենք-զինամթերք
Մարտի 1-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջանի բնակիչներից մեկը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը այդ զենքերը թողել է Դիլիջան քաղաքի «Ուբիկի ձոր» կոչվող տարածքում։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները մեկնում են նշված վայր, որոշ ժամանակ հետախուզական աշխատանքների արդյունքում քաղաքացու մատնանշած վայրում գտնվող զրուցարանի հարևանությամբ, ծառի տակ, հայտնաբերում եմ մի ամբողջ զենք, զինամթերք։
Աղբյուրի տեղեկություններով այնտեղ լինում է 1 հատ ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ինքնաձիգ առանց գործարանային համարների, 6 հատ ինքնաձիգի դատարկ պահեստատուփ, 3 հատ ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփ, 1 հատ ինքնաձիգի կիսով չափ լիցքավորված պահեստատուփ, 1 հատ Տոզ տեսակի հրացան առանց գործարանային համարի, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի քանդված վիճակում հրացան, 1 հատ որսորդական ողորկափող մեկփողանի, Իժ 18 Ե տեսակի հրացան, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի առանց գրառմամբ հրացան, 1 հատ, էկոլ Տ 299 մմ,, տեսակի ատրճանակ /պահեստատուփով/, 2 հատ արկի գլխիկային պայթուցիչ, 1 հատ ականանետի նռնակ, 8 հատ կրակվող նռնակներ, 13 հատ ազդանշանային փամփուշտներ, 78 հատ նռնակի պայթուցիչներ, 8 հատ 21,, նռնակ, 3 հատ Ֆ, նռնակ, 1 հատ 1942, նռնակ, 11 հատ մետաղական գլանաձև /նռնականման/ դետալներ, 179 հատ ինքնաշեն պայթուցիկ, 93 հատ 12,7 տ/չ-ի փամփուշտներ, 2932 հատ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, 1 հատ ծխագլանակ և պարկով դեղնավուն փոշենման զանգված:
Հաղորդվում է, որ դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Նմանատիպ հոդվածներ
Շտապօգնության ծառայությունում կանչերի ընթացքը թվայնացվել է
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը». Ավանեսով
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այ...
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՀՀ ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն. ԶԼՄ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...