Իսրայելական բանակը գործողություններ է սկսել Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան համայնքները։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը, մասնավորապես, գրոհում են Երուսաղեմից հյուսիս գտնվող Քալանդիա փախստականների ճամբարը, ինչպես նաև առաջխաղացում են ունենում Ջենինում և մոտակա Ջաբա քաղաքում։ Հաղորդվում է, որ ինտենսիվ բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել Քալանդիայում, որտեղ իսրայելական զորքերը կրակ են բացել քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով կան մի քանի զոհեր:
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի բնակելի շենքերը, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում։ Այս գործողության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, որոնք ուղեկցվեցին սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի և Սիրիայի որոշ շրջաններին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Չադի ընդդիմության առաջնորդ Յայա Դիլլոն կարող է մահացած լինել
Չադի ընդդիմության առաջնորդ Յայա Դիլլոն (լուսանկարում) կարող է մահացած լինել, հայտնում է ChadOne-ը։Ավելի վաղ կառավարական...
Ուկրաինայում չեն բացառել պարտությունը Ռուսաստանի դեմ էներգետիկ պատերազմում
Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի կողմից խոստացված օգնության, կարող է պարտվել Ռուսաստանի դեմ «էներգետիկ պատերազմում», քանի որ ռուսա...
Ուկրաինան փորձել է խափանել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Խերսոնում
Կիևի ռեժիմը փորձել է խափանել ՌԴ նախագահական ընտրությունների նախնական քվեարկությունը Խերսոնի շրջանում՝ սպառնալիքներ են եղ...