ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ NASA-ն ցուցադրել է հյուսիսափայլի յուրօրինակ լուսանկարներ՝ թռչնի տեսքով
Լուսանկարը, որը հրապարակել է Orda.kz-ը «Ֆենիքսը Իսլանդիայի վրա» վերնագրով, արվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հեռավորության վրա։
Լուսանկարի հեղինակը՝ լուսանկարիչ Հալգրիմուր Հելգասոնը, Հյուսիսափայլի պրոֆեսիոնալ որսորդ է։ Այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր պարբերաբար դուրս են գալիս գիշերային այս եզակի երեւույթը նկարահանելու։
Պատմելով այս լուսանկարի պատմությունը՝ Հելգասոնն ասում է, որ «բոլոր որսորդներն արդեն տուն էին գնացել։ Սովորաբար ժամը 3.30-ին երկնային շոուն ավարտվում է։ Բայց հանկարծ, բոլորովին անսպասելիորեն, մասնիկների նոր պոռթկում թափվեց տիեզերքից՝ կրկին լուսապսակ առաջացնելով Երկրի մթնոլորտում: Զարմանալիորեն, բռնկումը վերցրեց թռչնի՝ հսկա Ֆենիքսի հստակ ձևը: Իմ տեխնիկան մնաց պատրաստ, և ես կարողացա երկու կադր անել»։
Հելգասոնի լուսանկարների ամբողջ հավաքածուից Ֆենիքսը, թերևս, ամենատպավորիչն է: Սակայն լուսանկարչի մյուս աշխատանքները նույնպես տպավորություն են թողնում։






Նմանատիպ հոդվածներ
Վանաձորում տղամարդը սպանության սպառնալիքով համատիրության նախագահի հետ սեռական ակտ է ունեցել
Մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում սկանդալային դեպքից, ըստ որի տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տակ համա...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ եղանակը՝ ՀՀ-ում
Հանրապետության տարածքում փետրվարի 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօ...
Սպասվում է կարճատև անձրև․ եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասի...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ առաջիկա օրերի եղանակը
Երևանում փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին Հիդրոօդե...