Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
Այսօր մեկնարկելու են Լեհաստանի զինված ուժերի ազգային զորավարժությունները՝ այլ երկրների զինված ուժերի՝ Dragon-24-ի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով լեհական բանակի գլխավոր շտաբին։
Արդեն հայտնի է, որ զորավարժարաններում կմարզվեն մոտ 20 հազար զինվորականներ։ Զորավարժություններին կմասնակցեն 3,5 հազար միավոր ռազմական տեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրներից և մարտական խումբ eFP դաշինքից (ՆԱՏՕ-ի ծրագիր՝ ուժեղացնել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ ի աջակցություն դաշնակիցների):
Լեհաստանի ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ զորավարժությունների հիմնական ուժերը կներկայացնեն 11-րդ զրահատանկային հեծելազորային դիվիզիան, ինչպես նաև օդուժը, ռազմածովային ուժերը և պաշտպանությունը։
Նախարարությունը նշել է, որ վարժանքների ընթացքում նախատեսվում է փորձարկել «մարտական առաջադրանքների փոխազդեցությունը և կատարումը» ցամաքում, օդում և ծովում։ Միաժամանակ կիբերտարածությունում կիրականացվեն նաև ռազմական ուսումնական գործողություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստա...
Խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը. բոլոր անդամները մահացել են
Սև ծովի շրջանում խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է ռուս պատերազմամետ բլոգեր Վլ...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...
Զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակու...