Զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կուլեբան խոստովանել է, որ Ուկրաինան «իրոք կորցրել է տարածքներ», սակայն դրանք «ռազմավարական նշանակություն» չունեն մարտական շփման գծի ընդհանուր կայունության համար։
Բացի այդ, նա նաև ասել է, որ ուկրաինական բանակը հրետանային զինամթերքի զգալի պակաս է զգում։
«Մենք հրետանային արկերի և այլ զինատեսակների հսկայական պակաս ենք զգում»,- ասել է արտգործնախարարը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստա...
Խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը. բոլոր անդամները մահացել են
Սև ծովի շրջանում խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է ռուս պատերազմամետ բլոգեր Վլ...
Հայտնի է, թե Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով քանի զոհ և անհետ կորած կա
181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20 ը Արցախում ծավալված մարտական...
Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
Այսօր մեկնարկելու են Լեհաստանի զինված ուժերի ազգային զորավարժությունները՝ այլ երկրների զինված ուժերի՝ Dragon-24-ի մասնակ...