ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն` Մաալե-Ադումիմ-Երուսաղեմ մայրուղու վրա
Երուսաղեմի և Մաալե Ադումիմի միջև գտնվող 1-ին մայրուղու վրա հրազենի գործադրմամբ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է 8 վիրավորի մասին, երեքը ծանր վիճակում են: Եվս երկու մարդ միջին ծանրության վիճակում են, մյուսները ՝ թեթև:
Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ մայրուղու վրա խցանում է եղել, ահաբեկիչներն օգտվել են դրանից և կրակ բացել դանդաղ շարժվող մեքենաների ուղղությամբ: Երկու ահաբեկիչները ոչնչացվել են տեղում, նրանց գնդակահարել են քաղաքացիները՝ զենքով, որոնք գտնվում էին մայրուղու վրա։ Աահաբեկիչների մեքենայում եղել է ևս երկու մարդ, որոնք ձերբակալվել են։ Տեղանքի ուսումնասիրման ընթացքում սպանվել է ևս մեկ ահաբեկիչ, որը փորձել է թաքնվել։
Հաղորդվում է, որ ոստիկանությունն ու բանակը ուսումնասիրում են տարածքը՝ հանցակիցներ գտնելու համար և վարորդներին հորդորում են չգնալ այդ տարածք. ճանապարհը փակ է: Քաղաքապետարանը կոչ է արել Մաալե Ադումիմի բնակիչներին դուրս չգալ իրենց տներից:
Դեպքի վայրում գտնվող ականատեսների խոսքով ՝ երկու զինված ահաբեկիչներ գերծանրաբեռնված խաչմերուկում են եղել, անցել մեքենաների միջև գնդակահարել տրանսպորտային միջոցների ուղևորներին:
Ահաբեկչությունից մեկ ժամ անց հայտնի է դարձել սպանված իսրայելցու մասին, նրա անունը չի նշվում:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...