ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր կադրեր՝ Թավրիզյան փողոցի տներից մեկի պայթյունից

Փետրվարի 22-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։


Հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա:







Քաղաքականություն