Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վանաձորում. կան զոհեր և վիրավոր
Edita
Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը:
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:






Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական վթարից
Edita
Սպանություն՝ Երևանի կենտրոնում. կասկածյալը սպանվածի որդին է
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Արմավիրում Մեծամորի քաղաքապետի մասնակցությամբ. կա վիրավոր
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտոբուսի արգելակները չեն աշխատել․ այն բախվել է մեկ այլ մեքենայի
Edita
Ավելին Պատահարներ բաժնից
Հաիթիում հրմշտոցի հետևանքով 30 մարդ է զոհվել
Կրակոցներ` Վաղարշապատում. թիրախում` քրեական աշխարհում հայտնի անձ. ԶԼՄ
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0