ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Արմավիրում Մեծամորի քաղաքապետի մասնակցությամբ. կա վիրավոր
Վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարը` 40-ամյա Վահրամ Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նա իր վարած «Mercedes 222 Maybach» մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, ժամը 03։15-ի սահմաններում։
Նշվում է, որ վթարի հետևանքով Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել: