Հասարակություն
Ձերբակալված ադրբեջանցուն մեկ ամսով կարող են տեղափոխել մեկուսարան. փաստաբան
Ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին մեկ ամսով կարող են տեղափոխել մեկուսարան: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին ասել է նրա փաստաբան Էլման Փաշաևը:
Նշվում է, որ այդ ընթացքում, ռուսական օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է փաստաթղթերը փոխանցի ՌԴ գլխավոր դատախազություն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Այդ պատճառով Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող նրան փոխանցել Հայաստանին», - ասել է Փաշաևը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին: ՀՀ ՆԳՆ–ն ավելի ուշ հաստատեց` ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում կա
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ռուստամ Բադասյանը` արտագնա աշխատողներին վերաբերվող որոշման մասին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը․ դաժան դեպք է․ նոր մանրամասներ
5.0