ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցի ուսուցիչները ասմունքում են տնօրենի համար
Գիրք նվիրելու օրվա առթիվ Արմավիրի համար 8 հիմնական դպրոցի անձնակազմը անակնկալ է պատրաստել նույն դպրոցի տնօրենի համար։ Դպրոցի էջում տարածված տեսանյութից երևում է, որ ուսուցչական անձնակազմը հերթով մտնում է տնօրենի ճոխ սենյակ, ապա 2 ուսուցիչ արտասանում են տնօրենի համար։
Մի դրվագում ուսուցիչներից մեկը, երբ ասմունքում է Պարույր Սևակի «Քո պատճառով» բանաստեղծությունը, այն նվիրում է հենց տնօրենին, երբ «քո մատների պատճառով» ասելիս, կիսակռացած ցույց է տալիս տնօրենի մատները։