Տրանսպորտի սակագնի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, քվեարկությունը՝ ոչ․ Ավինյան
Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստի 16 հարցերից 11-ը չզեկուցվող են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
ՔՊ խմբակցությունից Նուարդ Վարդանյանն առաջարկել է մնացած հարցերը ևս, բացառությամբ տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցի, դարձնել չզեկուցվող ելնելով իրավիճակից:
«Այնտեղ փողոցների անվանակոչության և այլ հարցեր կան, որոնք կարծում եմ՝ այսօր հեչ տեղին չի զեկուցել»,-ասաց նա: Այս առաջարկն ընդունվել է:
Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, բայց քվեարկություն տեղի չի ունենա. «Քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից: Բայց նաև շատ կարևոր է, որ այս քննրկումների արդյունքում մենք գանք որոշակի լուծումների»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...
Իրավիճակը՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերում 09:30-ի դրությամբ․ ՊՆ
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել...
ՍԱՏՄ-ն` «Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ առաջացած աղմուկի վերաբերյալ
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ»...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...