Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


Ըստ լրատվամիջոցի՝ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով պարեկներին օրինական պահանջին, իսկ պարեկները ասում էին, որ պետք է սթափության փորձաքննություն հանձնի, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձ աստիճանի։