Հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ՌՈ–ն՝ Կապանում սահմանային միջադեպի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկատվությամբ, ըստ ՊՆ–ի, փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդել էին, թե Հայաստանի տարածքից կրակոցի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել զորակոչի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հ...
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարել է պաշտպանության անցնելու մասին
Ուկրաինայի Զինված ուժերն ավարտել են շփման գծում հարձակողական գործողություններ իրականացնելու փորձերը և անցել են պաշտպանակ...