ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեքենան բախվել է ծառին ու այրվել․ կա զոհ և վիրավոր

Լոռու մարզի Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին այսօր առավոտյան ավտոմեքենան բախվել է ծառին ու այրվել։ Կա զոհ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 08:25-ի սահմաններում։


Նշվում է, որ մինչ հրշեջների ժամանումը, վարորդին և 1 կին ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ աշխատակիցները։


Վարորդին շտապ բուժօգնության ծառայությունը տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհին տեղում մահացել է:


Կայքի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, ով ծառայում է Սահմանապահ զորքերում, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, ով աշխատում էր Պուշկինո գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն: