Խոշոր հրդեհ՝ Արամուսում․ հացատուն է այրվել․ Shamshyan
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում, «Սարի տակ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan-ը։
Տեղում ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Թևոսյանը հայտնել է, որ այրվում են հացատունը և 2 երկհարկանի տաղավարներ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Այրվել են 7 ձմեռային տաղավարներ և 2 երկհարկանի երկրորդ հարկում գտնվող բացօթյա տաղավարներ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։
Նմանատիպ հոդվածներ
Քարի հանքում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում
Երեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ...
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 19։40-ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան...
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվն ավելացել է
Առնվազն 122 մարդ է զոհվել Վալպարաիսոյում՝ անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում են երկրի դատաբժշկական փորձաք...