Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում
Երեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan-ը։
Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 19։40-ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան...
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվն ավելացել է
Առնվազն 122 մարդ է զոհվել Վալպարաիսոյում՝ անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում են երկրի դատաբժշկական փորձաք...
Քարի հանքում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Խոշոր հրդեհ՝ Արամուսում․ հացատուն է այրվել․ Shamshyan
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարութ...