Երևանին դա ձեռնտու չէ. ՌԴ փոխարտգործնախարար
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար, դա հակասում է Երևանի շահերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում հենց այս համատեքստում՝ «ձգտելով կանխել եվրասիական ինտեգրման քաղաքականացման բոլոր փորձերը»:
Պանկինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, երկիրը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ աճը, ներդրումները հիմնական կապիտալում, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն:
«Այս ամենը մեծապես հնարավոր է դարձել միության շրջանակում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլ բաների շնորհիվ։ Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Երևանին, անշուշտ, ձեռնտու է միությանն անդամակցելը, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասեր երկրի շահերին», - ասել է դիվանագետը։
Պանկինն ավելացրել է, որ Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն շինարարության ոլորտում ընդհանուր մոտեցումներին, և ՌԴ-ն արդյունավետ համագործակցության է տրամադրված:
Փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հայտարարել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել շուրջ 7,8 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...