Այս պահին ոչ մի քննարկում կամ առաջարկ չկա․ Պետեր Ստանո
Եվրամիությունում առայժմ քննարկումներ չեն ընթանում ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորության շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պատճառով: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Ես կարող եմ ասել, որ այս պահին ոչ մի քննարկում կամ առաջարկ չկա՝ կապված այդ լրագրողի դեմ պատժամիջոցներ կիրառելու հետ», – ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Բացի այդ, ինչպես հայտնել Է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Բարկը, Բրյուսելը պատժամիջոցների տարբերակներ չի դիտարկում նաև X սոցցանցի նկատմամբ, որտեղ կտեղադրվի Ռուսաստանի առաջնորդի հետ հարցազրույցը:
Ավելի վաղ Newsweek պարբերականը, հղում անելով Եվրախորհրդարանի գործող և նախկին պատգամավորներին, հայտնել էր, որ ԵՄ-ն կարող է սահմանափակումներ մտցնել իր տարածքում Կառլսոնի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...