Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Փաշինյան
Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։
Վարչապետի խոսքով՝ պլանավորում են 2024 թվականին Սևան լճի ջրային պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով։
Նա ասաց, որ մի ձևակերպում կանի, որը, գուցե, տարօրինակ հնչի։
«Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է »,- ընդգծեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...