Թաքեր Կարլսոնը կարող է ԵՄ պատժամիջոցների ենթարկվել Պուտինի հետ հարցազրույցի համար
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կարող է ներառվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար։ Այս մասին Newsweek-ին հայտնել են Եվրախորհրդարանի ներկա եւ նախկին պատգամավորները։
Եվրախորհրդարանի պատգամավոր և Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆշտադի կարծիքով, ռուս առաջնորդի հետ հարցազրույցը կարող է Կառլսոնին թիրախ դարձնել ԵՄ օրենսդիրների համար։ Նա կարծիք է հայտնել, որ լրագրողը «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի խոսափողն է»։ Վերհոֆշտադը հավելել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում «բոլորին, ովքեր օգնում են» Ռուսաստանի առաջնորդին։ «Տրամաբանական կլիներ, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը ուսումնասիրեր նրա գործը»,- ասել է եվրոպացի պատգամավորը։
Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Լուի Գարիկանոն համաձայնել է Վերհոֆշտադի հետ՝ ասելով Newsweek-ին, որ Կառլսոնն այլևս չի կարող լրագրող համարվել, քանի որ նա դարձել է «քարոզիչ»:
Իր հերթին, մեկ այլ եվրոպացի պատգամավոր Ուրմաս Պաետը, մեկնաբանելով հարցազրույցը, ասել է, որ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը խթանելու համար «կարող եք հայտնվել պատժամիջոցների ցուցակում»։ «Դա առաջին հերթին վերաբերում է ԵՄ երկրներ մուտքի արգելքին»,- եզրափակեց Պաետը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...