«Քաղաքական աղբին չեմ պատասխանում». Ավինյանը՝ «Դոգի» մասին
Խնդրում եմ՝ այդ աղբը մի բերեք այս դաշտ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հայտարարել էր իրենց խմբակցությունից 2 հոգու նկատմամբ իշխանության կողմից ճնշումների մասին:
«Դուք խոսում եք մի անձի մասին, որի որեւէ հայտարարություն ես չեմ մեկնաբանելու: Առհասարակ, քաղաքական աղբը ձեզ էլ խորհուրդ չեմ տա բերել այս դաշտ»,-ասաց Ավինյանը:
Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը եւս հաստատեց, որ երեկ եղել է Քննչական կոմիտեում, արդյոք հերքում է պնդումները, որ «Հանրային ձայնի» երկու անդամների նկատմամբ իրավապահներին միջոցով ճնշումներ են եղել, որպեսզի նրանք այսօր ներկա լինեն ավագանու նիստին, ինչը հնարավորություն կտար քվորում ապահովել, Ավինյանն ասաց. «Այո, ես հերքում եմ: Մենք այդ մեթդոները երբեք չենք կիրառել եւ չենք պատրաստվում կիրառել»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...