Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր. ՆԳՆ
Gohar Vardanyan
Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց):
Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։
Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ տեղափոխել են M3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:



Նմանատիպ հոդվածներ
Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 7 պացիենտ բուժվում է արտերկրում, 1-ը՝ Երևանում. ԱՆ
Gohar Vardanyan
Ուժեղ բքի պատճառով Երևան-Գորիս ճանապարհի մոտ 3-4 կիլոմետր հատվածում երթևեկությունը դադարեցվել է. ԶԼՄ
Gohar Vardanyan
Երևանի խանութներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ԶԼՄ
Gohar Vardanyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ «խաչի կալցևոյում» ողբերգական վթարից․ կան զոհեր և տուժած
Gohar Vardanyan