Երևանի խանութներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ԶԼՄ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 7 պացիենտ բուժվում է արտերկրում, 1-ը՝ Երևանում. ԱՆ
Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է ե...
Ուժեղ բքի պատճառով Երևան-Գորիս ճանապարհի մոտ 3-4 կիլոմետր հատվածում երթևեկությունը դադարեցվել է. ԶԼՄ
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։ Shamshyan.com-ի տեղեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ «խաչի կալցևոյում» ողբերգական վթարից․ կան զոհեր և տուժած
Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր. ՆԳՆ
Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստ...