«Կառավարությունն ինձ տեռորի էր ենթարկվում». Հայկ Մարության
Մեր այգիներում բետոնապատել են անիմաստ ու անհասկանալի շինարարություններ են իրականացրել, սակայն ունեն պայմանագրեր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Նրանք ունեն պայմանագրեր, որոնք մենք չենք կարող խզել կամ քանդել, որովհետեւ դա միլիոնավոր դոլարների հասնող տույժեր կլինեն դատական կարգերով։ Մենք պետք է համբերատար սպասենք մինչեւ 2030 կամ 2040 թվականին այդ պայմանագրերն ավարտվեն։ Կառուցված են տեսքով այլանդակ ու անհասկանալի շինություններ։ Քննարկվել է ճարտարապետների հետ, եւ որոշվել է, եւ ես ստորագրել եմ այդ շինթույլտվությունները, մեկ է՝ մնալու էր։ Կառավարությունն ինձ տեռորի էր ենթարկվում, որ պետք է շինթույլտվություններ լինեն, պետք է կառուցապատվի, որ պետությանը գումար գա։ Ես ասում էի՝ շատ ուրախ եմ, որ ուզում եք բյուջեն լցվի, բայց մեր ճարտարապետները պետք է դա որոշեն, անցել է այն ժամանակը, որ քաղաքապետերը խառնվեն ճարտարապետության մեջ»,- նշեց Հայկ Մարությանը։
Անդրադառնալով «Սանիթեքի» կողմից Հայաստանի դեմ Արբիտրաժային դատարանի միջոցով մեծ գումարներ է պահանջելու հայցին՝ Մարությանն ասաց, որ այժմ Հայաստանը լավ դիրքերում է․ «Մենք շատ լավ դիրքերում ենք, որովհետեւ քաղաքապետարանի կողմից բոլոր գործողություններն արվել են եւ օրենքով, եւ եղած իրավիճակի սահմաններում, եւ միջազգային օրենքի սահմաններում․ այստեղ կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք։ Դա պրոցես է, որը պետք է անցնել։ Կառավարության կողմից եղել է խնդրանք, որ ես էլ ներգրավեմ, իհարկե ներգրավվել եմ, եւ ամեն ինչով օգնում եմ, որպեսզի այդ պրոցեսը հաղթանակած դուրս գանք»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին ճեպազ...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։ Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...